Meta tags:
Headings (most frequently used words):
դինո, բուցատի, սաթ, լիլիթ, հակոբյան, եմ, բանաստեղծություններ, ու, գրական, կամուրջ, ալեքս, սիրո, ժամանակը, սագօ, արեան, սփիւռքի, նոր, գրականութիւն, ռի, մա, րոպե, քնելուց, առաջ, գուրգեն, միքայելյան, անիծվածը, ոչինչ, ուզում, կոլյա, տեր, հովհաննիսյան, բախտ, մարիո, կինի, ակնթարթներ, ռշտունի, սամվել, մարտիրոսյան, կենդանակերպեր, հրաշակերպեր, ֆե, խաչիկ, տէտէեան, բանաստեղծութիւններ, հասմիկ, սիմոնյան, արդի, հայ, բանաստեղծության, թեմայով, նանոր, պետրոսյան, բոլոր, հավաքների, սիրած, հյուրն, երգը, պատերազմի, գոհար, նիկողոսյան, յոթ, դընի, դոնիկյան, մենավոր, ճանապարհ, դեպի, զանգեզուր, աշոտ, գաբրիելյան, արմենուհի, սիսյան, ծովային, քամի, միխայիլ, դիմով, երեխաները, գրում, են, աստծուն, կեսից, բաժանորդագրվել, էլ, փոստի, միջոցով, վերջին, հրապարակումներ, ինչու, գիվի, շահնազար, նարեկացին, երկրորդ, արարատ, մարդկության, փրկության, համար, վիկտոր, հովսեփյան, անտիպ, երբ, ստվերն, իջնում,
Text of the page (most frequently used words):
բայց (11), այն (11), ինձ (11), գրական (8), 2024 (7), համար (7), այս (7), չեմ (7), բոլոր (6), մեջ (6), ինչ (6), հետ (6), էին (6), #ուզում (6), #կամուրջ (5), դինո (5), բուցատի (5), երբ (5), ձեր (5), այնքան (5), նրա (5), այսպես (5), այդ (5), ինքն (5), բանաստեղծություններ (4), տեր (4), նոր (4), նորից (4), դու (4), դաս (4), վրա (4), իսկ (4), քեզ (4), միայն (4), հետո (4), որը (4), առաջ (4), նրանց (4), լռել (4), հենց (4), մեր (4), read (4), more (4), մեծ (4), 2007 (3), 2023 (3), լուսինե (3), դալլաքյան (3), կոլյա (3), հովհաննիսյան (3), նարեկացին (3), ինչու (3), վերջին (3), մարդիկ (3), շատ (3), եթե (3), ենք (3), ծովային (3), բան (3), զգում (3), ուր (3), թվին (3), բանասիրական (3), որն (3), ճանաչում (3), կարող (3), մայրս (3), երգում (3), լոկ (3), իրեն (3), պիտի (3), հիմա (3), կրկին (3), անում (3), բանաստեղծ (3), հղումը (2), պարտադիր (2), կամ (2), հոկտեմբերի (2), հունվարի (2), անուններ (2), ստվերն (2), իջնում (2), վիկտոր (2), հովսեփյան (2), անտիպ (2), գիվի (2), շահնազար (2), երկրորդ (2), արարատ (2), մարդկության (2), փրկության (2), փոստի (2), մասին (2), երգը (2), լիլիթ (2), հակոբյան (2), կապույտ (2), լավ (2), երկրի (2), ավելի (2), թեև (2), ապրում (2), քամի (2), փողոցում (2), բույրը (2), ամենը (2), երբևէ (2), նրան (2), չունեմ (2), սեփական (2), ծնվել (2), երևանի (2), հազիվ (2), նորոյի (2), ձայնը (2), տալիս (2), պատրաստվում (2), դեպի (2), իրար (2), ինչպես (2), հորս (2), նաև (2), ասաց (2), անգամ (2), անցնում (2), զինվորները (2), այնտեղ (2), արքան (2), քիչ (2), ողջ (2), աշխարհը (2), գրո (2), տանի (2), տեղերում (2), սիրած (2), իրենց (2), հայ (2), 2008 (2), ինծի (2), մէջ (2), չգտայ (2), բնավ (2), կարծում (2), միշտ (2), տեսել (2), չվում (2), մամ (2), ուրիշ (2), սաթ (2), բանաստեղծություն (2), գուցե (2), ամբողջ (2), առանց (2), այսօր (2), գոռում (2), ամեն (2), գոռամ (2), դուք (2), չեք (2), թաքուն (2), արփին (2), ժայթքել (2), հրաբուխ (2), կարդամ (2), պէս (2), շահնուրը (2), անոր (2), կատարվում (2), նույնիսկ (2), տեղյակ (2), սիստոն (2), ինքը (2), կողմից (2), նարեկացու (2), նարեկը (2), միտքը (2), գրաբարից (2), տարիներ (2), անցան (2), թարգմանել (2), իրենք (2), վերարտադրվում (2), toggle (2), search (2), իրավունքները, պաշտպանված, կամուրջից, մեջբերումներ, անելիս, ստեղծագործությունները, այլ, կայքերում, մասամբ, ամբողջությամբ, արտատպելիս, ակտիվ, կամուրջին, 2026, նոյեմբերի, օլեգ, նոյեմբեր, դեկտեմբեր, մրցույթ, փետրվարի, տատիս, արհեստանոցը, ստալինը, ապրիլի, մայիսի, սեպտեմբերի, դեկտեմբերի, հրապարակումներ, մուտքագրեք, հասցեն, տեղեկացեք, հրապարակումների, բաժանորդագրվել, միջոցով, next, previous, զգույշ, սովորական, չդառնա, չլսած, միացնում, կեսից, աստված, երկինքը, նշանակում, տրամադրության, նադյա, տառապում, դժոխքում, վատ, ռադիկ, ամուսնանում, բոլորս, քույրեր, եղբայրներ, սանդրա, հասկացա, ամենագլխավորն, երկնքում, վերընտրելու, սենյա, միխայիլ, դիմով, երեխաները, գրում, աստծուն, բանուկ, խաչմերուկն, անցնելի, հնարավո, կանչը, ավելին, լսում, շշունջները, քամին, հավաքում, ալիքների, շուրթերից, ամբարում, աստվա, որքան, հարազատ, ապրած, չկամ, ծովափին, մոտիկ, փորձում, բանալ, կորսված, հիշողություններ, որոնց, կապ, սակայն, դրանք, զարմանալիորեն, ծլում, հառնում, ինձնից, բացում, կեղևը, տեսնում, ինքս, արմենուհի, սիսյան, 1979, արարատի, մարզի, սուրենավան, գյուղում, տեղի, միջնակարգ, դպրոցն, ավարտելուց, 1997, թվերին, ծառայել, զինված, ուժերում, ավարտել, պետական, համալսարանի, ֆակուլտետը, հայաստանի, գրողների, միության, անդամ, թվից, աշոտ, գաբրիելյան, ճոպանուղուց, իջնելով, հևասպառ, քայլում, ճանապարհի, կտորով, բարձրանում, գյուղ, հայտնվում, պստիկ, ուղիղ, տանում, գյուղի, կենտրոն, տաթևի, ռոբին, հուդի, կրպակն, կացարանն, անմիջապես, թեթևակիորեն, ռնգային, մինչ, հրաժեշտ, հյուրերին, որոնք, մեկնել, կրկնվող, մտերիմ, այցելություններ, վերածվում, տևական, բարեկամության, երկու, բանվորներ, ակտիվանում, շտկումներն, անելով, սանիտարական, հանգույցի, կացարանի, նախատեսվել, ճամփորդ, հովեկների, ցույց, սենյակները, դրանցից, մեկում, տեղափոխել, արջի, չարագուշակ, մորթին, լայնակի, կախ, տվել, պատից, անհաջող, միտք, խրտնեցնել, էկոմոլագար, զբոսաշրջիկներին, երկյուղները, ֆրանսերենից, թարգմանությունը, գառնիկ, մելքոնյանի, դընի, դոնիկյան, մենավոր, ճանապարհ, զանգեզուր, հայրս, պառկած, աչքերի, նայեցինք, աչքերը, փակեց, բիբերը, թրթռում, թևերը, կրծքին, խաչած, ձեթը, գրկած, սպասում, մեկնված, մերկությունը, կաս, կարմիր, թվաց, սառնասրտորեն, նայեցի, բուժքույրը, տակաշորը, փոխեց, բնական, հյութերի, շնորհիվ, առատորեն, միզած, մարմնից, անջատեց, մեկուսացրեց, թաց, շապիկը, բախտներս, բերեց, կեղտոտել, աչքը, բացվեց, սպանված, զայրույթ, տեսա, ձեթ, քսեց, պամպերս, շապիկ, հագցրեցին, ապա, ծածկեցին, վերմակով, ելա, պալատից, գոհար, նիկողոսյան, յոթ, երգն, ձերդ, մեծություն, պատասխանեց, առաջին, խորհրդականը, նույնպես, պատված, զենք, զրահով, ըստ, պատերազմական, ժամանակի, կանոնների, պալատի, մոտով, թագադրության, հրապարակի, իսկապես, զորքեր, ուղղվելով, սահման, գումարտակը, գումարտակի, ետևից, քայլելով, կյանքը, թեթև, որովհետև, թշնամին, արդեն, փախուստի, դիմել, հեռավոր, երկրում, մնում, վերցնել, հաղթանակի, դափնեպսակներն, փառքով, վերադառնալ, դրա, հիանալի, վստահությամբ, ուժերի, հանդեպ, էլի, հպատակվեր, հարցրեց, հսկայական, պողպատե, ալմաստե, գրասեղանից, կտրեց, հայացքն, ականջ, դրեց, պատերազմի, ազատություն, գոռալով, մենակություն, որսալով, խցանները, ատամներով, հանելով, կապվում, կոմպյուտերներով, տարբեր, գտնվելով, նանոր, պետրոսյան, հավաքների, հյուրն, սիրիահայ, հանրաճանաչ, բանաստեղծուհի, գրականագիտուհի, գիտությունների, թեկնածու, հետևյալ, հարցերն, հասցեագրում, գրողներին, ցանկալի, ֆորումին, մասնակցությունը, բերեն, բանաստեղծությամբ, հետքրքրվող, անհատները, մարուշ, գազանճյան, երամյանը, արդի, բանաստեղծության, թեմայով, 1987, երևանում, 2003, սովորել, աբովյանի, անվան, հպմհ, ֆակուլտետում, 2009, կովկասի, ինստիտուտի, լրագրության, բաժնում, 2005, հրատարակել, լուսնոտ, բառեր, բանաստեղծությունների, ժողովածուն, արժանացել, սլավիկ, չիլոյանի, հասմիկ, սիմոնյան, ըսէ, տարուան, եղանակին, դիմաւորեմ, գարնան, արեւուն, բացուող, վարդի, համբոյրին, հոգիիս, խանդը, վտարանդի, պարզապէս, հասցէագրուած, ծիծաղը, լուար, հոգին, յամեցող, վիշտերէն, ամրան, տօթակէզ, գիշերները, յամեցան, երկար, բերին, մահաբոյր, ռումբեր, ցանեցին, աւեր, արցունք, քաղեցին, մահ, խաչիկ, տէտէեան, բանաստեղծութիւններ, կանչել, քեզնից, պրծում, կթողնես, կգնաս, արյունը, կմնա, ձայնն, հալածում, սամվել, մարտիրոսյան, կենդանակերպեր, հրաշակերպեր, աղջիկները, պապան, ասում, աղջիկներն, երամից, ռշտունի, կյանք, երեք, տողում, հայկայ, մարիո, կինի, ակնթարթներ, հրթիռները, հարվածում, կուրորեն, ընկնում, պատահի, բեհնամը, դժգոհ, արձակում, նշանառության, գիտե, հիմնականում, թշնամու, նպատակը, բնակչության, խուճապ, ստեղծելն, անունն, պատերազմ, դրել, դրանով, արդարացնում, մարդկային, ամենամեծ, շանորդությունը, բախտ, խոսել, համր, ձևանալ, հոգիս, բարձր, խլանում, ձայները, լռեցնել, վայրի, ճիչը, ներսում, պապանձվում, ստացվում, լռելու, կլսի, բոլորն, խղճուկ, հասցնի, անցնել, տարածությունը, գոռոցներով, ձայնս, կմարի, գոռոցների, ճիրանների, ճիշտ, հասկացեք, վայրենի, գոռոցներն, արյունով, լեցուն, թողնում, կուշտ, թողեք, լռեմ, թեկուզ, այո, վախենում, լռությունից, լսեք, լռությունը, ուզեք, նման, լուռ, քան, ոչինչ, օրը, կարծես, տարերքի, հրեղեն, բոցեղեն, խնջույք, ցնծում, թվում, լեռան, թիկունքից, հորդում, գինի, հրածին, գուրգեն, միքայելյան, անիծվածը, աղոթել, չգիտես, ծնկի, գալ, սիրում, այդպես, հաղթում, տիրում, րոպե, քնելուց, շահան, շահնուր, այսպէս, ցաքուցրիւ, ազատօրէն, հպարտի, հեղինակներէն, շահնուրն, զգացնել, կուտայ, հպրտութեամբ, զինք, քծնիլ, սիրեր, շիփ, շիտակ, բառը, սլացքի, կեղծիքի, ատէ, կեղծիքը, խօսքը, իրաւացի, հակառակ, անունը, արեւեմտահայ, մամուլին, յիշուիր, մնայ, մէկը, ունի, ըսելիք, սագօ, արեան, սփիւռքի, գրականութիւն, հնարավոր, շարունակել, հաստատ, երեկ, աշխատանքից, եկավ, չհետաքրքրվեց, արել, օրվա, ընթացքում, ընթրե, ուղղակի, մեջքս, շոյեց, շտապեց, լոգասենյակ, վիրավորանքի, ծանրությունից, նստած, մնացի, ձանձրալի, հեռուստացույցի, դիմաց, լսելով, լոգասենյակում, քթի, տակ, մռմռում, տարօրինակ, անհասկանալի, մենք, ժամերով, էինք, նստել, սիրելի, բազնոցին, պատմում, աշխատավայրից, աշխատակիցներից, հագնում, սանրվածք, ում, նախանձում, ինչեր, խոսքով, բանից, շաբաթը, ալեքս, սիրո, ժամանակը, մոտենալ, տղեկը, դարձրեց, գլուխը, այնպես, հայացքները, հանդիպեցին, կանգ, առավ, ապշանքից, քարացած, տղեկին, աչքի, վերևում, սպիացող, բացվածքը, գիտեր, առաջացել, պարտեզում, վայր, ընկնելուց, զգեստը, փայլուն, կաշվե, գոտին, հիշում, հարցնում, որտե, հանկարծ, հասկացավ, անծանոթ, տղան, տարրան, մանուկ, հասակում, կար, տասնմեկ, տասներկու, տարեկանում, սկզբում, կասկած, անհեթեթ, ծիծաղ, հարուցում, արևածագը, մայրամուտը, եղել, ասես, մեզ, խաբեն, հորիզոնի, գոց, ելումուտը, աչքերին, չորս, կապեն, սկիզբը, վերջը, պահերը, գալիս, անվերջ, մարմինը, ստվեր, այսքան, ժամանակ, անցել, ուժը, հմայքը, նույն, թափով, սեղանին, անընդհատ, գրավել, թարգմանելու, թարգմանչին, մատենադարանում, գիտնականները, տքնում, ստեղծագործության, աշխարահաբար, տողացիների, թարգմանիչն, հաղորդակցվել, հասնել, ծնող, ակունքներին, չնայած, ցանկությանը, չէի, համարձակվում, նարեկացուն, ասի, վախեցել, բանաստեղծների, գրված, հոգու, լեզվով, հաճախ, հանգեցնում, հարցադրման, թարգմանե, տողացիներն, ծնվում, մղում, գրաբարն, ուսումնասիրելուն, թարգմանական, աշխատանքի, ամենադժվար, պահն, մանավանդ, նարեկի, տեքստը, գրաբարը, դեռ, ամբողջովին, վերծանված, չեն, կարելի, կարծել, մեկ, նպատակի, ստեղծված, հավիտենապես, ներկա, լինի, մեկնելու, պատրաստ, կայազոր, ուստի, կենդանիները, բույսերը, դրան, նպաստում, հանգամանքը, բեղմնավորման, իրողությունը, ընդհանրապես, համարվում, որպես, չափազանց, բավականություն, պատճառող, քաղցր, սիրով, զբաղվելը, տղամարդու, կնոջ, բացարձակապես, բացակայում, վտանգը, մարդը, կդադարի, բեղնավորել, ապահովել, կայազորի, համալրումը, հեղինակներ, գրախոսություն, թարգմանություն, պոեզիա, պատմվածք, էսսե, հարցազրույց, navigation, for, form,
Text of the page (random words):
գրական կամուրջ toggle search form search for toggle navigation գրական կամուրջ մեր մասին հարցազրույց էսսե պատմվածք պոեզիա թարգմանություն գրախոսություն նոր անուններ հեղինակներ գրական կամուրջ դինո բուցատի ինչու կարելի է կարծել թե մեր ողջ աշխարհը լոկ մեկ նպատակի համար է ստեղծված որ հավիտենապես այնտեղ ներկա լինի մեկնելու պատրաստ մի կայազոր ուստի մարդիկ վերարտադրվում են կենդանիները և բույսերը ևս վերարտադրվում են ու դրան նպաստում է այն հանգամանքը որ բեղմնավորման իրողությունը ընդհանրապես համարվում է որպես չափազանց մեծ բավականություն պատճառող մի բան ու այնքան քաղցր է սիրով զբաղվելը տղամարդու և կնոջ համար որ բացարձակապես բացակայում է վտանգը թե մարդը երբևէ կդադարի բեղնավորել և ապահովել կայազորի համալրումը read more գիվի շահնազար նարեկացին երկրորդ արարատ է մարդկության փրկության համար այսքան ժամանակ է անցել բայց նարեկացու ուժը հմայքը նույն թափով ինձ հետ են նարեկը միշտ իմ սեղանին է ինձ անընդհատ գրավել է այն թարգմանելու միտքը այն էլ գրաբարից դե բանաստեղծ թարգմանչին ինչ թե երևանի մատենադարանում գիտնականները տքնում են նարեկացու ստեղծագործության գրաբարից աշխարահաբար տողացիների վրա բանաստեղծ թարգմանիչն ինքն է ուզում հաղորդակցվել հասնել բանաստեղծություն ծնող ակունքներին այսպես տարիներ անցան և չնայած իմ մեծ ցանկությանը ես չէի համարձակվում թարգմանել նարեկացուն չեմ ասի որ վախեցել եմ չէ ես ուրիշ մեծ բանաստեղծների էլ եմ թարգմանել բայց նարեկացին միայն մեծ բանաստեղծ չէ նարեկը գրված է հոգու լեզվով և այս միտքը հաճախ հանգեցնում էր հարցադրման թարգմանե լ այն թե ոչ այսպես տարիներ անցան տողացիներն իրենք իրենց ծնվում էին իրենք էին մղում գրաբարն ուսումնասիրելուն սա թարգմանական աշխատանքի ամենադժվար պահն է մանավանդ որ նարեկի տեքստը գրաբարը դեռ հիմա էլ ամբողջովին վերծանված չեն read more վիկտոր հովսեփյան անտիպ բանաստեղծություններ ո րն է սկիզբը և ո րն է վերջը ո րն է առաջ և ո րն է ետ տեր պահերը ո ր կողմից են գալիս անվերջ ո րն է մարմինը և ո րը ստվեր արևածագը ու մայրամուտը եղել են ասես որ մեզ խաբեն որ հորիզոնի գոց ելումուտը մեր աչքերին չորս կողմից կապեն read more դինո բուցատի երբ ստվերն իջնում է եվ պատրաստվում էր մոտենալ նրան երբ տղեկը դարձրեց գլուխը այնպես որ նրանց հայացքները հանդիպեցին սիստոն կանգ առավ ապշանքից քարացած ինքն այդ տղեկին ճանաչում էր գրո ղը տանի էն էլ ո նց էր ճանաչում աչքի վերևում հազիվ սպիացող բացվածքը ինքը գիտեր որ այն առաջացել էր մի անգամ պարտեզում վայր ընկնելուց այդ կապույտ զգեստը այդ փայլուն կաշվե գոտին որն ինքը լավ էր հիշում ու հարցնում էր ինքն իրեն որտե ղ էր նրա տեսել երբ հանկարծ հասկացավ այդ անծանոթ տղան ինքն էր տարրան մանուկ հասակում հենց ինքն էր որ կար սիստոն տասնմեկ տասներկու տարեկանում սկզբում լոկ կասկած էր բայց այնքան անհեթեթ որ ծիծաղ էր հարուցում read more սաթ ալեքս սիրո ժամանակը չէ հնարավոր չի այսպես շարունակել նրա հետ հաստատ մի բան կատարվում է երեկ աշխատանքից եկավ և նույնիսկ չհետաքրքրվեց թե ի նչ եմ արել օրվա ընթացքում ընթրե լ եմ թե ոչ ուղղակի մեջքս շոյեց ու շտապեց լոգասենյակ վիրավորանքի ծանրությունից նստած մնացի ձանձրալի հեռուստացույցի դիմաց լսելով թե ինչպես է նա լոգասենյակում քթի տակ մռմռում այս ամենը այնքան տարօրինակ ու անհասկանալի է առաջ մենք ժամերով կարող էինք նստել մեր սիրելի բազնոցին նա ինձ պատմում էր աշխատավայրից աշխատակիցներից ով ինչ է հագնում ինչ սանրվածք է անում ով ում է նախանձում ինչեր է անում մի խոսքով ես տեղյակ էի ամեն բանից իսկ հիմա նույնիսկ տեղյակ չեմ թե ինչ է կատարվում վերջին շաբաթը հենց իր հետ սագօ արեան սփիւռքի նոր գրականութիւն շահան շահնուր կը կարդամ այսպէս ցաքուցրիւ ազատօրէն եւ հպարտի պէս այն քիչ հեղինակներէն է շահնուրն որ զգացնել կուտայ որ հպրտութեամբ պիտի կարդամ զինք շահնուրը քծնիլ չի սիրեր շիփ շիտակ բառը սլացքի պէս ու առանց կեղծիքի շահնուրը կ ատէ կեղծիքը անոր խօսքը իրաւացի է հակառակ անոր որ իր անունը արեւեմտահայ մամուլին մէջ շատ չի յիշուիր այսօր բայց կը մնայ մէկը որ ունի ըսելիք ռի մա 5 րոպե քնելուց առաջ դու աղոթել չգիտես ես ծնկի գալ չեմ սիրում ու ապրում ենք հենց այդպես դու հաղթում ես ես տիրում գուրգեն միքայելյան անիծվածը այդ օրը կարծես թե արփին տարերքի մեջ էր հրեղեն բոցեղեն խնջույք էր անում և ցնծում երգում էր արփին թվում էր լեռան թիկունքից ժայթքել է հրաբուխ կրկին ժայթքել է հրաբուխ կրկին հորդում է գինի հրածին լիլիթ հակոբյան ոչինչ եմ ուզում չեմ ուզում խոսել լռել եմ ուզում այսօր ուզում եմ համր ձևանալ բայց հոգիս այնքան բարձր է գոռում որ խլանում են ձայները բոլոր ես էլ չեմ կարող լռեցնել այն վայրի ճիչը որ իմ ներսում է ու չի պապանձվում լռել եմ ուզում բայց չի ստացվում ամեն ինչ շատ է լռելու համար իսկ եթե գոռամ ո վ ինձ կլսի բոլորն են գոռում իմ խղճուկ ձայնը չի էլ հասցնի անցնել այն տարածությունը որ լի է ձեր գոռոցներով ձայնս կմարի ձեր գոռոցների ճիրանների մեջ ինձ ճիշտ հասկացեք դուք չեք վայրենի ձեր գոռոցներն են արյունով լեցուն եթե չեք թողնում որ մի կուշտ գոռամ թողեք որ լռեմ թեկուզ և թաքուն այո հենց թաքուն ես վախենում եմ ձեր լռությունից գուցե դուք լսեք իմ լռությունը ու կրկին ուզեք լռել ինձ նման բայց ավելի լուռ քան ես եմ լռել չէ կոլյա տեր հովհաննիսյան բախտ հրթիռները հարվածում են կուրորեն ընկնում են ուր պատահի ասաց բեհնամը դժգոհ արձակում են առանց նշանառության գիտե ս հիմնականում թշնամու նպատակը բնակչության մեջ խուճապ ստեղծելն է անունն էլ պատերազմ են դրել ու դրանով արդարացնում են մարդկային ամենամեծ շանորդությունը մարիո կինի ակնթարթներ հայկայ երեք տողում մի ամբողջ բանաստեղծություն և գուցե մի ամբողջ կյանք սաթ ռշտունի բանաստեղծություններ 1 մամ բոլոր աղջիկները չվում են մամ պապան ասում էր աղջիկներն ուրիշ երամից են հիմա ես էլ ես էլ եմ չվում սամվել մարտիրոսյան կենդանակերպեր ու հրաշակերպեր ու ֆե քեզ չեմ տեսել ես բնավ բայց այսպես եմ ես կարծում քո ձայնն է ինձ հալածում կթողնես ու կգնաս բայց քո սիրած տեղերում արյունը միշտ կմնա քեզ չեմ կանչել ես բնավ բայց այսպես եմ ես կարծում քեզնից չունեմ ես պրծում խաչիկ տէտէեան բանաստեղծութիւններ ըսէ ինծի ե րբ տարուան ո ր եղանակին դիմաւորեմ քեզ գարնան հետ արեւուն բացուող վարդի համբոյրին մէջ չգտայ հոգիիս խանդը վտարանդի չգտայ պարզապէս ինծի հասցէագրուած ծիծաղը որ պիտի լուար իմ հոգին յամեցող բոլոր վիշտերէն ամրան տօթակէզ գիշերները յամեցան շա տ երկար բերին մահաբոյր ռումբեր ու ցանեցին աւեր ու արցունք քաղեցին միայն մահ հասմիկ սիմոնյան ծնվել է 1987 թվին երևանում 2003 2008 թթ սովորել է խ աբովյանի անվան հպմհ բանասիրական ֆակուլտետում իսկ 2008 2009 թթ կովկասի ինստիտուտի լրագրության բաժնում 2005 թվին հրատարակել է լուսնոտ բառեր բանաստեղծությունների ժողովածուն որն արժանացել է սլավիկ չիլոյանի արդի հայ բանաստեղծության թեմայով սիրիահայ հանրաճանաչ բանաստեղծուհի և գրականագիտուհի բանասիրական գիտությունների թեկնածու մարուշ գազանճյան երամյանը հետևյալ հարցերն է հասցեագրում գրական կամուրջ ի բոլոր գրողներին ցանկալի է որ այս ֆորումին իրենց մասնակցությունը բերեն նաև հայ բանաստեղծությամբ հետքրքրվող անհատները նանոր պետրոսյան բոլոր հավաքների սիրած հյուրն եմ ազատություն գոռալով մենակություն որսալով խցանները ատամներով հանելով կապվում ենք իրար հետ կոմպյուտերներով տարբեր տեղերում գտնվելով դինո բուցատի երգը պատերազմի արքան հսկայական պողպատե ու ալմաստե գրասեղանից կտրեց հայացքն ու ականջ դրեց գրո ղը տանի այս ի նչ են երգում իմ զինվորները հարցրեց նա պալատի մոտով թագադրության հրապարակի վրա իսկապես զորքեր էին անցնում ուղղվելով դեպի սահման անցնում էին գումարտակը գումարտակի ետևից ու քայլելով զինվորները երգում էին նրանց կյանքը թեթև էր որովհետև թշնամին արդեն փախուստի էր դիմել ու այնտեղ հեռավոր երկրում նրանց մնում էր լոկ վերցնել հաղթանակի դափնեպսակներն ու փառքով վերադառնալ դրա համար էլ արքան ևս իրեն հիանալի էր զգում ու լի էր վստահությամբ սեփական ուժերի հանդեպ էլի մի քիչ ու ողջ աշխարհը պիտի հպատակվեր իրեն դա նրանց երգն է ձերդ մեծություն պատասխանեց առաջին խորհրդականը ով նույնպես պատված էր զենք ու զրահով ըստ պատերազմական ժամանակի կանոնների գոհար նիկողոսյան յոթ հայրս պառկած էր իմ առաջ իրար աչքերի մեջ նայեցինք աչքերը փակեց բիբերը թրթռում էին մայրս թևերը կրծքին խաչած ձեթը գրկած սպասում էր մեկնված մերկությունը կաս կարմիր թվաց ինձ ես սառնասրտորեն նայեցի թե բուժքույրը ինչպես հորս տակաշորը փոխեց բնական հյութերի շնորհիվ առատորեն միզած մարմնից անջատեց մեկուսացրեց նաև թաց շապիկը մայրս ասաց բախտներս բերեց էս անգամ չի կեղտոտել հորս մի աչքը բացվեց ու ես սպանված զայրույթ տեսա հետո մայրս ձեթ քսեց պամպերս ու շապիկ հագցրեցին ապա ծածկեցին վերմակով ու ես ելա պալատից դընի դոնիկյան մենավոր ճանապարհ դեպի զանգեզուր 3 ֆրանսերենից թարգմանությունը գառնիկ մելքոնյանի նորոյի երկյուղները հազիվ ճոպանուղուց իջնելով հևասպառ քայլում եմ ճանապարհի այն կտորով որը բարձրանում է գյուղ հետո հայտնվում եմ մի պստիկ փողոցում որն ուղիղ տանում է գյուղի կենտրոն ուր նորոյի տաթևի ռոբին հուդի կրպակն ու կացարանն են անմիջապես ճանաչում եմ նրա թեթևակիորեն ռնգային ձայնը մինչ հրաժեշտ է տալիս իր հյուրերին որոնք պատրաստվում են մեկնել կրկնվող մտերիմ այցելություններ որ վերածվում են տևական բարեկամության երկու բանվորներ ակտիվանում են վերջին շտկումներն անելով սանիտարական հանգույցի այն կացարանի որը նախատեսվել է ճամփորդ հովեկների համար հետո նա ինձ ցույց է տալիս սենյակները դրանցից մեկում տեղափոխել է արջի չարագուշակ մորթին որը լայնակի կախ է տվել պատից դա անհաջող միտք է որը միայն կարող է խրտնեցնել էկոմոլագար զբոսաշրջիկներին աշոտ գաբրիելյան ծնվել է 1979 թվին արարատի մարզի սուրենավան գյուղում տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1997 99 թվերին ծառայել է հհ զինված ուժերում 2007 ին ավարտել է երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը հայաստանի գրողների միության անդամ է 2007 թվից արմենուհի սիսյան ծովային քամի ի նչ ծովային քամի այս բանուկ փողոցում խաչմերուկն անցնելի ս հնարավո ր բան է բայց ես զգում եմ նրա կանչը զգում եմ նրա բույրը ավելին լսում եմ այն շշունջները որ միայն ծովային քամին է հավաքում ալիքների շուրթերից ու իր մեջ ամբարում աստվա ծ իմ որքան հարազատ է ինձ այս ամենը թեև երբևէ ապրած չկամ ծովափին կամ նրան մոտիկ այս բույրը փորձում է իմ մեջ բանալ ինչ որ կորսված հիշողություններ որոնց հետ ոչ մի կապ չունեմ սակայն դրանք զարմանալիորեն ծլում հառնում են ինձնից ու բացում իմ սեփական կեղևը ուր ես տեսնում եմ ինքս ինձ միխայիլ դիմով երեխաները գրում են աստծուն տե ր աստված երբ կապույտ է երկինքը դա նշանակում է որ դու լավ տրամադրության մե ջ ես նադյա 3 րդ դաս մարդիկ այնքան շատ են տառապում երկրի վրա մի թե քո դժոխքում ավելի վատ է ռադիկ 4 րդ դաս ինչու են մարդիկ ամուսնանում եթե բոլորս քույրեր ու եղբայրներ ենք սանդրա 4 րդ դաս ես հասկացա որ դու ամենագլխավորն ես երկրի վրա թեև ապրում ես երկնքում իսկ քեզ չե ն վերընտրելու սենյա 1 ին դաս լիլիթ հակոբյան կեսից երգը չլսած նորից եմ միացնում ու նորից ու նորից ու նորից զգույշ սովորական չդառնա previous next բաժանորդագրվել էլ փոստի միջոցով մուտքագրեք ձեր էլ փոստի հասցեն և տեղեկացեք նոր հրապարակումների մասին վերջին հրապարակումներ դինո բուցատի ինչու 12 դեկտեմբերի 2024 գիվի շահնազար նարեկացին երկրորդ արարատ է մարդկության փրկության համար 29 սեպտեմբերի 2024 վիկտոր հովսեփյան անտիպ բանաստեղծություններ 7 մայիսի 2024 դինո բուցատի երբ ստվերն իջնում է 23 ապրիլի 2024 կոլյա տեր հովհաննիսյան ես տատիս արհեստանոցը ստալինը 23 փետրվարի 2024 գրական մրցույթ նոր անուններ 13 հունվարի 2024 լուսինե դալլաքյան նոյեմբեր դեկտեմբեր 6 հունվարի 2024 կոլյա տեր հովհաննիսյան օլեգ 27 նոյեմբերի 2023 լուսինե դալլաքյան 31 հոկտեմբերի 2023 լուսինե դալլաքյան բանաստեղծություններ 31 հոկտեմբերի 2023 2007 2026 գրական կամուրջ բոլոր իրավունքները պաշտպանված են գրական կամուրջից մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է ստեղծագործությունները այլ կայքերում մասամբ կամ ամբողջությամբ արտատպելիս ակտիվ հղումը գրական կամուրջին պարտադիր է
|